Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԲՀԿ-ն party է կազմակերպում

ԲՀԿ-ն party է կազմակերպում
26.04.2013 | 00:12

Կանգառում ավտոբուսի եմ սպասում, կողքս մի քսան-քսաներկու տարեկան աղջիկ է նստած: Հեռախոսով անընդհատ կապվում է իր ընկերներին և լսելի ձայնով տեղեկացնում, որ ապրիլի 27-ին՝ Կոնյակի գործարանում, ԲՀԿ-ն party է կազմակերպում, հետաքրքիր միջոցառում: Երբ խոսակցությունը մի պահ ընդմիջվեց, զրույցի բռնվեցի հետը: Ասաց, որ հրավիրատոմսերով է, միայն հրավիրված երիտասարդները կարող են մասնակցել, շատ լավ միջոցառում է: Ընդ որում, ոչ միայն ԲՀԿ-ից, այլև՝ տարբեր կուսակցություններից:
Հիմա դա նախընտրական քարոզչության մեջ մտնու՞մ է, թե՞ ոչ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ